top of page

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը Պետական բյուջե է փոխանցել 3 միլիարդ 165 միլիոն ՀՀ դրամ

  • Aug 11, 2021
  • 1 min read


«Համեմատության համար ասեմ, որ 2009-2017 թթ. ընթացքում` 9 տարում, վերականգնվել է մոտ 21 միլիարդ դրամ: Այսինքն` երեք տարում վերականգնվել է 2.6 անգամ ավելի շատ վնաս, քան դրան նախորդած 9 տարիների ընթացքում միասին վերցրած»,- ասաց Նազարյանը:


Պատգամավորը նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի 50/50 տոկոսների մասին հարցին:


«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների ընթացքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի պետական բյուջե է փոխանցել 3 միլիարդ 165 միլիոն ՀՀ դրամ: Ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19 միլիոն ԱՄՆ դոլար: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն է հայտնել այս տեղեկությունը 2019 թվականին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը»,- նշեց Լենա Նազարյանը:


Պատգամավորի խոսքով` եթե հնարավոր լիներ ապացուցել նախկինում եղած տնտեսական, քաղաքական, ընտրական, դատական համակարգերի զավթումը, հեղափոխություն չէր լինի:






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page