top of page

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

Jul 1, 2021
1 min read



ԱԺ անկախ պատգամավոր, «Իմ քայլից» հեռացած Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։


Թագուհի Թովմասյանը պահանջում է Լենա Նազարյանին պարտավորեցնել` փոխհատուցել իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու դիմաց և հրապարակային ներողություն խնդրել։


Հայցը ստացվել է հունիսի 30-ին ու մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին։ Դատավարության օրը դեռ նշանակված չէ։


Միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 3-ին։ Այդ օրվա ԱԺ նիստը վարող Լենա Նազարյանը չէր անջատել խոսափողը եւ լսվեց, թե նա ինչպես «իդիոտկա» անվանում Թագուհի Թովմասյանին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page