Լենա Նազարյանի բանկային հաշվին առկա գումարը 1 տարվա ընթացքում կրկնապատկվել է
- Jun 3, 2021
- 1 min read

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը 2020թվականի համար որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ առանձնատուն։
Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։
Բնակարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում, իսկ առանձնատունը՝ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում։
Նազարյանի բանկային հաշիվը տարեսկզբին եղել է 1 մլն դրամ, իսկ տարեվերջին այս գումարը կրկնապատկվել է։
Վերջինս Ազգային ժողովից՝ որպես աշխատավարձ, ստացել է 9,967,220 դրամ, ևս 300,000 դրամ ստացել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ։
Նրա ամուսնինը՝ Նարեկ Բաբայանը, 2019 թվականից հետո նոր հայտարարագիր չի ներկայացրել։


























Comments