top of page

ԼՂ-ի հարցով պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ լավ է ընթանում. Պեսկով

  • Jul 21, 2021
  • 1 min read

ree

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական ​​կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ լավ է ընթանում: Եռակողմ պայմանավորվածությունները կքնվել են ՌԴ նախագահի բավական ակտիվ մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նրա բավական ակտիվ մասնակցությամբ: Նա մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page