Ես մերժեցի Փաշինյանին՝ ելնելով խղճահարությունից․ Լևոն Տեր-Պետրոսյան
- Jun 7, 2021
- 1 min read

Այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված բանավեճի հրավերը մերժելուն, նշեց, որ Քոչարյանն իր ոճով հոյակապ պատասխան է տվել՝ ասելով, թե Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի է հրավիրում ցանկացած զինատեսակով։
Նա ընդգծեց, որ «ցանկացած զինատեսակ» ասելով՝ պետք է հասկանալ պարսատիկից մինչև ատոմային ռումբ։
«Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ե՛ս չեմ ասում, ի՛նքն է ասել»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
Նա հիշեցրեց 2009թ- ի Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե՝ «առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ «խասյաթ» ունի՝ միշտ ճիշտ է դուրս գալիս»։


























Comments