Լավ, անբարոյական ենք, բայց միակ փրկության ձևը սա էր․ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նախկին նախագահների միավորման գաղափարին՝ նշելով, որ միավորումը հանգիստ ձևով իշխանափոխություն անելու հրաշալի միջոց կարող էր լինել։
«Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ընդունեին իմ առաջարկը՝ միասնական դաշինքով հանդես գալու, բայց պայմանով, որ մեզնից որևէ մեկը չէր հավակնի պետական պաշտոն զբաղեցնելուն, միանգամից լուծվում էր ամեն ինչ։ Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հանգիստ հետ կքաշվեին, կձևավորվեր մի հրաշալի՝ տեխնոկրատներից կազմված կառավարություն, որոնք մեկ-երկու տարում կարող էին հանգիստ երկրի վիճակը շտկել, բայց Քոչարյանը և Սարգսյանը մերժեցին այս առաջարկը»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
Անդրադառնալով խոսակցություններին, թե նախկինում իրար մորթել են ու, թե ինչ անբարոյական մարդիկ են, որ հիմա հավաքվում իրար հետ դաշինք կազմելու, առաջին նախագահն ասաց․
«Լավ, անբարոյական ենք, բայց միակ փրկության ձևը սա էր»։
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ այդ առաջարկը չընդունելուից հետո ճակատամարտ է լինելու․ առայժմ իրենց ռեսուրսների ու համակիրների ճակատամարտն է, սակայն դրանով էլ չեն բավարարվելու, և ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, միջադեպեր կլինեն, որոնք կարող են անկառավարելի դարձնել իրավիճակը։























Comments