top of page

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid օնլայն մրցաշարի միանձնյա առաջատարն է

  • Aug 29, 2021
  • 1 min read


Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում, որի մեկնարկային 5 տուրերից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:



5 տուրերում հայ գրոսմայստերը հաղթել է Լե Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսենին (Կանադա) ու Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա), ինչպես նաև ոչ ոքի է խաղացել Ալիրեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) և Դանիել Նարոդիցկիի (ԱՄՆ) հետ:

5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 4 միավոր և կես միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող նորվեգացի Մագնուս Կարլսենից:

Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page