top of page

Լևոն Արոնյանը չորրորդն է Chessable Masters մրցաշարում

  • Aug 9, 2021
  • 1 min read


Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարում:


Երրորդ տեղի համար խաղում Արոնյանը պարտվել է ռուս շախմատիստ Վլադիսլավ Արտեմևին (2:2 և 0,5:2,5):


Մինչ այդ Chessable Masters-ի կիսաեզրափակիչում Արոնյանը զիջեց վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լյեմին (1:3, 2,5:1,5 և 1:2), իսկ քառորդ եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովից (2,5:0,5 եւ 2: 1):


Շրջանաձև ընտրության ժամանակ հայ շախմատիստը 15-ից 10,5 միավորով գրավել է երկրորդ տեղը:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page