«Մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը». Լևոն Արոնյան
- May 28, 2021
- 1 min read

Շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության օրը: Ամեն անգամ այս օրն ինքս ինձ հարցնում եմ` եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքե՞ր կհիշեին մեր մասին:
Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը:
Աստված օրհնի մեր հերոսներին»:


























Comments