Արոնյանը Փարիզի մրցաշարում դեռևս 6-րդն է
- Jun 22, 2021
- 1 min read

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է մասնակցությունը Փարիզի արագ և կայծակնային շախմատային մրցաշարում:
Grand Chess Tour-ի շրջանակներում Փարիզում ընթացող կայծակնային մրցաշարում գրոսմայստերներն անցկացրեցին 9 պարտիա: Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի, երեքում հաղթեց, իսկ երեքը զիջեց մրցակիցներին: 27 հնարավորից հավաքելով 12,5 միավոր Արոնյանը դեռևս 6-րդն է: Առաջատարը 17,5 միավորով Ուեսլի Սոն է:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


























Comments