Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին
- Jul 2, 2021
- 1 min read

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Կիսաեզրափակիչի երկրորդ օրը հայ գրոսմայստերը հիմնական չորս պարտիայում արդյունքում հաղթեց 3։1 (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) հաշվով և պայքարը տեղափոխեց թայ–բրեյք։ Առաջին օրը Լևոն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։
Թայ–բրեյքում Արոնյանը հաղթանակ տարավ երկու պարտիայում էլ՝ 2։0։
Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը, որը թայ–բրեյքում պարտության մատնեց չինացի Դին Լիրենին՝ 1,5;0,5։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3–4–ին։


























Comments