top of page

Լևոն Արոնյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

  • Jun 14, 2021
  • 1 min read

ree

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարում։

Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը սև ֆիգուրներով մրցեց ռումինացի Բոգդան-Դանիել Դյակի հետ և հաղթեց 62 քայլում։

Նախորդ տուրում Լևոն Արոնյանը պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, դրանից առաջ կրել էր մեկ պարտություն, հինգ պարտիա ավարտել ոչ ոքի։ Հունիսի 14-ին անցկացվելիք վերջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page