top of page

Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին

  • Sep 1, 2021
  • 1 min read


Առցանց անցկացվող Aimchess US Rapid արագ շախմատի մրցաշարում կայացան քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները: Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 3:1 հաշվով վստահ հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Մեր հայրենակիցը հաղթանակով սկսեց մրցամարտը, սակայն 2-րդ պարտիայում պարտություն կրեց: Իսկ ահա 3-րդ և 4-րդ պարտիաներում Լևոն Արոնյանը վստահ հաղթանակներ տարավ:


Վաղը կկայանա երկրորդ մրցամարտը: Կիսաեզրափակիչ մտնելու համար Լևոն Արոնյանը 4 հնարավորից նվազագույնը պետք է վաստակի 2 միավոր, հակառակ դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page