Բանակցային ճիշտ գործընթացի արդյունքում հնարավոր է հետ բերել Հադրութը և Շուշին․ Լևոն Քոչարյան

Բանակցային ճիշտ գործընթացի արդյունքում հնարավոր է և պետք է անել առավելագույնը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքի մեջ գտնվող Հադրութն ու Շուշին հետ բերենք․ այստեղ մենք ռեալ հնարավորթյուն ունենք։ Այդ մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է մասին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նրա պնդմամբ՝ նշված տարածքների վերադարձման գործում մեծ դեր ունեն ՌԴ նախագահի հետ ունեցած անձնական հարաբերություննները և փոխադարձ վստահությունը։
Անդրադառնալով «Պապլավոկում» տեղի ունեցած հայտնի սպանությանը՝ Լևոն Քոչարյանը նշել է․
«Մտածել, որ դա հորս ցուցումով է եղել, պարզապես միամտություն է»։
Անդրադառնալով մարտիմեկյան դեպքերին՝ նա շեշտել է, որ շատ լավ կլինի, եթե մարտի 1- ի գործը բացահայտվի և պարզվի՝ ովքեր են կանգնած մարդկանց սպանության հետևում և, որ «Հայաստան» դաշինքի ծրագրերում մարդասպանությունների իրական բացահայատման խնդիր դրվելու է։
«Ես չեմ կարող խոսել մի բանի մասին, ինչը գոյություն չունի։ Այս խոսակցությունները պիտի իրենց սպառած լինեին՝ հաշվի առնելով դրանց անհեթեթ լինելն ու վերջին երեք տարիների ընթացքում կատարվածը։ Մենք հստակ ցույց ենք տվել, թե որտեղից են գալիս այդ խոսակցություները և ովքեր են կանգնած դրա հետևում։ Այդ միֆը, սուտը ստեղծողները երեք տարի առաջ եկան իշխանության»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տարածվող խոսակցությունները, որ Լևոն Քոչարյանը միլիարդատեր է։























Comments