top of page

Պուտինը, Մակրոնը, Բայդենն այսօր խոսում են Նիկոլի հետ, նա էլ չգիտեմ՝ հասկանո՞ւմ է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Jun 10, 2021
1 min read


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ մի անգամ ասել է՝ Արցախի կարգավորման խնդրին էքսպերտային մակարդակով տիրապետում է վեց մարդ՝ ինքը, Ռոբերտ Քոչարյանն, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը ու Վազգեն Սարգսյանը։


«Հիմա սկի երեք հոգի էլ չի տիրապետում դրան», - ասաց նա։



Առաջին նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մինչև օրս էլ չի հասկացել Ղարաբաղի հարցը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց՝ իրենից պետք չի սպասել, որ կարող է ճշգրիտ տեղեկությոններ տալ, թե ինչ է սպասվում Արցախին։


«Պուտինը, Մակրոնը, Բայդենն էսօր խոսում են Նիկոլի հետ, ես քաղաքագետ չեմ, ես պետք է իմանամ ինչ է պարտնյորների մտադրությունը, դա ասում են ո՛չ ինձ, ո՛չ Սերժին, ո՛չ Ռոբերտին, ասում են միայն Նիկոլին, նա էլ չգիտեմ՝ հասկանո՞ւմ է, թե՞ հասկանալուց հետո էլ աղավաղում է նրանց ասածները, երկուսն էլ հնարավոր է, կարող է չի էլ հասկանում, ես ավելի շատ դրան եմ հակված», - ասաց ՀՀ առաջին նախագահը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page