Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդարդառձել է խորհրդարանական առաջիկա ընտրություններին և ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի ներկայացնելիս հայտարարել է, որ այս ընտրությունները սովորական չեն։
«Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ, իմ կանխազգացմամբ, սրանք լինելու են ՀՀ պատմության ամենախայտառակ, վտանգավոր ընտրությունները: Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար: Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի: Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն՝ մեկ է»,- ասել է Տեր-Պետրոսյանը։
Նա նշել է՝ Քոչարյանը չի էլ թաքցնում, որ գալու է բոլորին պատժելու։























Comments