top of page

Լևոն Յոլյանը հրաժարական է տվել. հայտնի է պատճառը

Jan 19, 2022
1 min read


ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել: ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկությունը Յոլյանն անձամբ է հաստատել:


«14 տարի է ոլորտում եմ, որից 5 տարին պալատն եմ նախագահում, պաշտոնավարման քիչ՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակ էր մնացել, ու ընտանեկան, անձնական, այլ ծրագրերի հետ կապված գործեր կան, որոնցով այս պահին զբաղվելն ավելի կարևոր ու առաջնահերթ է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:


«Վաստակած հանգստի եք գնում»,- նկատեցինք: «Այլ ծրագրերի հետևից գնալն ու դրանք կյանքի կոչելը հանգստի մեկնել չէի անվանի»,- նշեց Լևոն Յոլյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page