top of page

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի երիտասարդների առաջնության աշխարհի չեմպիոն

  • May 29, 2021
  • 1 min read


ree



Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ծանրամարտի կանանց ա խմբի 81կգ քաշայիների պայքարում Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը վաստակեց չեմպիոնի տիտղոսը։


Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում 98 կգ արդյունքով երկրորդն էր, առաջին տեղում թուրք մարզուհի Դիլարա Ուքանն էր՝ 99 կգ արդյունքով։


Իսկ ահա հրում վարժությունում Թուրքիայի ներկայացուցիչը 123 կգ բարձրացրել, իսկ Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը՝ 125 կգ։ Այսպիսով հայ մարզուհին երկամարտում 1 կիլոգրամի առավելությամբ հաղթեց թուրք մարզուհուն։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page