Լիբանանում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 10 զինվոր

Լիբանանի զորքերը, որոնք տեղակայված են Տրիպոլիում, կիրակի վաղ առավոտյան գրավել են դիրքեր խոշոր պետական հաստատությունների շուրջ գիշերը բողոքի ցույցերից և անկարգություններից հետո, որոնց հետևանքով մի քանի ցուցարար և 10 զինվոր է վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը:
Շաբաթ ամբողջ Լիբանանում տեղի են ունեցել ցույցեր, որոնք պայմանավորված են երկրում 20 ամիս տևած տնտեսական ճգնաժամի սրացմամբ: Համաշխարհային բանկը բնութագրել է ճգնաժամը՝ որպես աշխարհում վերջին 150 տարվա ընթացքում վատթարագույնը: Դա կապված է քաղաքական փակուղու հետ, որի հետևանքով օգոստոսից ի վեր Լիբանանը չունի կառավարություն:
Բանակը հայտարարել է, որ ապստամբները մոտոցիկլետներով լուսաձայնային նռնակներ են նետել զորքերի ուղղությամբ Տրիպոլիում՝ վիրավորելով ինը զինվոր: Ցուցարարները հարձակվել են քաղաքում մի քանի պետական հաստատությունների վրա:
Լիբանանում կա կենսական կարևորության մթերքների, այդ թվում՝ վառելիքի և դեղորայքի սուր պակաս, ինչը զայրացրել է հասարակությանը: Լիբանանի տարադրամը հասել է ռեկորդային նվազագույնի շաբաթ օրը՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 18 000 ֆունտ: Ֆունտը կորցրել է իր արժեքի ավելի քան 90 տոկոսը ճգնաժամի առաջին օրից ի վեր:
2019 թվականի հոկտեմբերին ցուցարարները կոչ են արել հեռացնել քաղաքական դասը, որը կառավարել է երկիրը 1975-90-ականներից՝ քաղաքացիական պատերազմից ի վեր, և մեղադրվել է կառուպցիայի ու վատ կառավարման մեջ՝ քայքայելով երկրի տնտեսությունը:























Comments