Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել. կա առնվազն 57 զոհ
Jul 27, 2021
1 min read

Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման պատճառով Եվրոպա մեկնող առնվազն 57 միգրանտ է խեղդվել: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Սաֆա Մշեհլին:
Ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Հոմս քաղաքի մոտակայքում:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ մի քանի ներգաղթյալի հաջողվել է փրկել: Նրանց ափ են դուրս բերել ձկնորսներն ու առափնյա պահպանության աշխատակիցները:
Խեղդվածների թվում եղել է առնվազն 20 կին, ինչպես նաև երկու երեխա:























Comments