Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը
- Jul 29, 2021
- 1 min read

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 210 հազար դրամ:























Comments