top of page

Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում դավաճանական գործողությունն է կատարվել. պատգամավոր

Oct 13, 2021
1 min read


«Սոցցանցերում շրջանառվում է «Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ճանապարհով քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին» հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն՝ ադրբեջանական կողմն «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ կից հրապարակելով նաև վերը նշված հուշագրի պատճենը։




«Սա, ըստ էության, մեր ճանապարհի այն հատվածի մասին է, ուր այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և Իրանից եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ։


Շրջանառվում է նաև, որ հուշագիրը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ստարագրել են այդ օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարները։ Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։


Սա պետք է անհապաղ հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։

Սա պետք է նաև անհապաղ դառնա ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։


Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամբ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում Նիկոլ Փաշինյանը։ Իսկ մի շարք բնակավայրերի առնչությամբ Ալիևը, հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ հայկական կողմը հաշտ է և համոզված, որ դրանք իրենցն են»,- գրել է պատգամավորը։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page