top of page

Կառավարության այս ծրագիրն անհեթեթություն է, «նոնսենս»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Կառավարության ծրագրի կրթական և մշակութային հատվածը զուտ բառակույտ է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։


Նրա խոսքով՝ երկու ոլորտներում էլ կառավարությունը չունի զարգացման ո՛չ երկարաժամկետ, ո՛չ կարճաժամկետ ծրագրեր։


«Առաջնահերթություն ու իրականություն է փոխվել»,- ասաց նա, ապա հավելեց, որ կառավարության հինգ տարվա ծրագիրը պետք է վերաբերեր կործանված Հայաստանին, ունեցած կորուստներին։


Ըստ Լիլիթ Գալստյանի՝ այս ծրագիրը որևէ կապ չունի Հայաստանի հետ։


«Արդյոք այս ծրագիրն այն Հայաստանի մասի՞ն է, որտեղ Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում, սառնարաններից դիեր են հանվում, որտեղ ծնողներն անհետ կորած զավակներին են պահանջում։ Լռում եք, թե ամեն ինչ լավ է»,- նշեց նա։


Գալստյանը հավելեց՝ կառավարության այս ծրագիրն անհեթեթություն է, «նոնսենս»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page