top of page

Որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ․ Լիլիթ Գալստյան

Aug 26, 2021
1 min read



Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է, և այսուհետ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։


«Վահե Ղալումյան անունով այս ՔՊ-ական տավուշցի գոյանքը՝ իր մի շարք գործընկերների հետ, երեկ խրամատավորվել էր ԱԺ-ում և հետևից բռունցքներով հարվածում էր «Հայաստան» դաշինքի պատգամավորներին։

Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի եւ եղկելի բանը հետևից խփող տղամարդն է, և այսուհետ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ։

Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։


Ի դեպ, սա արդեն հայտնի է Էդմոն Մարուքյանին հետևից խփելով։

Հիշեցնեմ, որ Ռամիլ Սափարովն էլ էր հետևից խփել հայ սպային։

Հ․Գ․ Իսկ Երեկվանից ադրբենջանական զորքերը կտրել են Հայաստանի հյուսիսը հարավից՝ փակելով Գորիս-Կապան ճանապարհը»,- ասված է գրառման մեջ։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page