top of page

Մակունցը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի մարտահրավերները ներկայացրել է Վալադաոյին

  • Oct 1, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։


Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորել ԱՄՆ Կոնգրեսի դերը։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:


Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page