Ես կարծում եմ, որ մենք դեռ ՀԱՊԿ-ից արձագանք կստանանք. Լիլիթ Մակունց
- May 25, 2021
- 1 min read

«Հանրությունում տիրող որոշ տրամադրություններ այսօր առավոտվանից ներթափանցել են խորհրդարան․ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը և ՀՀ իշխանությունները՝ ելենելով ՀՀ անվտանգային շահերից, դիմել են ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնություն՝ ՀՀ սուվերեն տարածքի ներթափանցման հետ կապված աջակցություն ստանալու ակնկալիքով, և ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք մեր դաշնակիցներից»,- այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է այլ երկրներից առաջարկվող աջակցություններին, ապա Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, և բոլոր հնարավոր հարթակներն օգտագործվում են: «Կոչ եմ անում հանրության շրջանում եղած խնդիրներն ու խոսակցությունները չբերել խորհրդարան»,- ասաց պատգամավորը:
Comments