top of page

«Հպարտությունը չի վերաբերել պարտություն կրելուն»․ Լիլիթ Մակունցը մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը

May 31, 2021
1 min read



Քաղաքացիները դիտել են այդ տեսանյութը և հստակ տեսել, որ երկու հատվածներն ու երկու նախադասությունները վերաբերում են տարբեր կոնտեքստների։ Հպարտությունը վերաբերել է նրան, որ մենք հպարտանում ենք մեր զինվորներով, որոնք ի հեճուկս ամենադաժան պատերազմի կարողացել են պահել Արցախը թեկուզ վիրավոր և պահել ՀՀ սահմանները։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Փաշինանի՝ մայիսի 30-ին հնչեցրած հետևյալ արտահայտությանը՝ «Հպարտ եմ, այո՛ մենք պարտվել ենք, և այդ պարտության պատասխանատվությունը մերն է»։


«Այսօր այնպիսի առաջատար երկրներ, ինչպիսին Գերմանիան է, վերանայում է իր ռազմական քաղաքականությունը՝ մեջբերելով և հիմնվելով ղարաբաղյան պատերազմի դրսևորումների վրա։ Խոսքը սրա մասին էր, իսկ պարտության վերաբերյալ բոլորովին այլ կոնտեքստ էր։ Տեսանյութում հստակ երևում է։ Քաղաքական այն շրջանակները, որոնք փորձում են մանիպուլացնել, դա բնորոշ է իրենց գործելաոճին»,-նշեց պատգամավորը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page