top of page

Ճամփորդության ծախսը մեծ է Լիտվայի հետ առևտրից․ «Հրապարակ»

Oct 6, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել Լիտվա: Մամուլն ամենատարբեր պատասխաններն է փորձում գտնել՝ «ռուսների ինադու»-ից ու «ՆԱՏՕ-ի կուրատոր երկիր ա»-ից մինչև «Ով հրավիրել է, այնտեղ էլ գնացել է, որ ճամփորդի, գա»: Ավելի զարմանալի է կամ անհասկանալի, թե ինչու է Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ կարեւորել հայ-լիտվական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Բանն այն է, որ Լիտվայի հետ մենք որևէ առեւտուր չունենք: Ամենամեծ վերապահումով անգամ Լիտվան չի կարելի Հայաստանի առեւտրային գործընկեր համարել:


Փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով, որի մասին խոսում է վարչապետը, ուղղակի աբսուրդ է, քանի որ Լիտվայի հիմնական առևտուրը տեղի է ունենում նավահանգիստների միջոցով, ծովային ճանապարհով: Ըստ վիճվարչության տվյալների, Լիտվայից Հայաստան հիմնականում գալիս են ձկնեղեն եւ ձկան պահածոներ: Իսկ մենք տարեկան մի 5-6 հազար շիշ կոնյակ ենք ընդամենը ուղարկել Լիտվա:


Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև, լավագույն դեպքում, չի գերազանցել տարեկան 10 մլն դոլարը, ինչը չնչին թիվ է: Իսկ 2020 թվականին մենք, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Լիտվայի հետ ունեցել ենք 8 մլն 600 հազար դոլարի առևտրաշրջանառություն, այս տարի դա էլ է կտրուկ կրճատվել․ 10 ամսվա ընթացքում մենք Լիտվայի հետ ընդամենը 3 մլն դոլարի առեւտուր ենք արել, և կարող է ստացվել, որ Փաշինյանի ճամփորդության ծախսն ավելի շատ է, քան առևտուրը Լիտվայի հետ»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page