Search
Լիտվան սահմանափակումներ կկիրառի չպատվաստված քաղաքացիների համար
- Aug 12, 2021
- 1 min read

Լիտվայի քաղաքացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մեկ ամիս անց լուրջ սահմանափակումների կհանդիպեն:
«Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն, չպատվաստված քաղաքացիները սեպտեմբերի 13-ից չեն կարողանա այցելել որոշ տեսակի խանութներ, զանգվածային միջոցառումների և դիմել մի շարք ծառայությունների համար:
Iz.ru-ի փոխանցմամբ, կառավարությունը հույս ունի նման կերպ քաղաքացիների շրջանում խթանել պատվաստումները:
Լիտվայի քաղաքացիները, սակայն, դժգոհությամբ են ընդունում այս որոշումը: Նախօրեին խորհրդարանի շենքի մոտ տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով: Արդյունքում՝ տուժել էր 10 ոստիկան, 26 քաղաքացի ձերբակալվել էր:
Comments