top of page

Ռուսաստանը ժամանակավորապես փակել է դեպի ԼԺՀ և ԴԺՀ ելքը

  • marineyeremyan99
  • Feb 19, 2022
  • 1 min read


ԱԴԾ սահմանային վարչությունը հաղորդել է ուկրաինական Դոնբասի հետ սահմանին գտնվող Ռոստովի մարզի բոլոր անցակետերի աշխատանքը միայն մուտքի ռեժիմի տեղափոխելու մասին։

Նշվում է, որ վերահկիչ անցակետերում թույլ են տալիս ՌԴ տարածք մուտք գործել ինքնահռչակ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից տարհանվածներին, սակայն Ռուսաստանից այդ շրջաններ մեկնելը ժամանակավորապես արգելվում է։

Ավելի վաղ Ռոստովի մարզի իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել՝ կապված մեծ թվով փախստականների տարածաշրջան ժամանելու հետ։

Փետրվարի 19-ի առավոտյան ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։ 18-55 տարեկան տղամարդիկ պետք է ներկայանան զորակոչային տեղամասեր։ ԼԺՀ-ից հաստատել են, որ այս տարիքային խմբի քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է լքել հանրապետությունը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page