Լոբբինգը չաշխատեց, ցուցակը կգլխավորի Վաղարշակ Ամիրխանյանը. «Փաստ»
- Nov 6, 2021
- 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է
«Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները բավականին մրցակցային են լինելու Կոտայքի մարզի Նաիրի համայնքում: Այստեղ մրցելու է վեց քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
ՔՊ-ի համամասնական ցուցակի առաջին համարը Վաղարշակ Ամիրխանյանն է, որը ՔՊԿ Նաիրիի տարածքային խորհրդի նախագահն է ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը: Սակայն այս թեկնածության առաջադրումն այնքան էլ հարթ չի անցել: Ամիրխանյանի թեկնածությանը դեմ է եղել Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը:
Վերջինս նախկին հանրապետական է, իսկ 2018թ. իշխանափոխությունից հետո ներդաշնակ աշխատել է Փաշինյանի իշխանության հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը փորձել է ՔՊ-ում լոբբինգ իրականացնել այլ թեկնածուի օգտին, և նույնիսկ մի պահ կուսակցությունում իսկապես ոչ թե Ամիրխանյանին, այլ ուրիշ թեկնածուի առաջադրելու տրամադրվածություն է եղել:
Այստեղ գործին միջամտել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Ի դեպ, Վաղարշակ Ամիրխանյանը համարվում է վերջինիս «մարդը»: Արդյունքում թե՛ Նաիրիի տարածքային կազմակերպությունում, թե՛ ՔՊ «վերնախավում» որոշել են առաջադրել հենց Ամիրխանյանին:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


























Comments