Ադրբեջանը Հայաստանի դեմ վարելու է «լոգիստիկ պատերազմ»

Հակառակորդը Սոթքի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ: Խաղաղության ձգտող ոչ մի երկիր կրակի տակ չի պահում հարևան երկրի զինվորներին, խաղաղ բնակչությանն ու չի փորձում հսկողություն սահմանել այդ երկրի կյանքի ճանապարհների վրա:
Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, դա կեղծ օրակարգ է, նրանք զինվում են գնում են իսրայելական, թուրքական արդի զինատեսակներով Թուրքիայի միջոցով վերապատրաստում են զինված ուժերն ու փորձում՝ անընդհատ կրակի տակ պահելով Հայաստանի սահմանամերձ գյուղերը դատարկել դրանք: Ադրբեջանը ցանկանում է Սյունիքով անցնող բոլոր ճանապարհները պահել կրակի տակ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Իրանի հետ կապը պահպանող այդ մարզով անվտանգ երևեկությունը, ապրանքների և բեռների շարժը խաթարելու համար:
Բաքուն ցանկանում է նաև հսկողություն հաստատել Տավուշի մարզում այսպես կոչված ադրբեջանական անկլավների նկատմամբ, որպեսզի հայ-վրացական ճանապարհը նույնպես լինի Բաքվի հսկողության տակ: Ադրբեջանը ցանկանում է Հայաստանով անցնող և Հայաստանը հարևան երկրների հետ կապող կարևոր լոգիստիկան նախ վերցնել հսկողության տակ, իսկ անհրաժեշտության դեպքում պատերազմի օրերին, արգելափակել այդ լոգիստիկան:
Հայաստան-Իրան ճանապարհն անցնում է ադրբեջանական խրամատների մոտով, Հայաստան-Վրաստան ճանապարհի մի հատվածը տարիներ շարունակ Ադրբեջանը պահում էր կրակի տակ անկլավները նրանց հանձնելուց հետո այդ անկլավները վերածվելու են ռազմական հենակետերի: Չմոռանանք, որ Հայաստան-Վրաստան ճանապարհը վրացական տարածքում անցնում է Քվեմո-Քարթլի ադրբեջանաբնակ տարածաշրջանով՝ Մառնեուլիով Բաքուն կարող է արգելափակել նաև այդ ճանապարհը տեղի ադրբեջանցիների միջոցով:
Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան ճանապարհին, ապա չպետք է մոռանալ, որ Իրանից Հայաստան մտնող ճանապարհն անցնում է իրանական Ադրբեջանի տարածքով: Բաքուն Անկարայի աջակցությամբ և ուղղորդմամբ, Հայաստանը ցանկանում է վերցնել կրկնակի շրջափակման մեջ՝ հսկողություն հաստատելով Հայաստանով անցնող ճանապարհների և Հայաստան մտնող ճանապարհների նկատմամբ Իրանում և Վրաստանում բնակվող ադրբեջանցիների միջոցով:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի























Comments