Լոնդոնում տեղատարափ անձրևների պատճառով տասնյակ փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)
Jul 25, 2021
1 min read

Լոնդոնում տեղատարափ անձրևները հանգեցրել են տասնյակ քաղաքային փողոցների հեղեղմանը, ինչի հետեւանքով քաղաքի մի քանի շրջաններում կաթվածահար է եղել ավտոմոբիլային երթեւեկությունը: Այս մասին կիրակի հայտնել է BBC կորպորացիան՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության օդերեւութաբանական ծառայությունը:
Նշվում է, որ Լոնդոնի փրկարարական ծառայությունները հարյուրավոր զանգեր են ստացել ավտոճանապարհների եւ կիսանկուղային տարածքների հեղեղման մասին, սակայն այս պահին իշխանությունները տեղեկություններ չունեն տեղատարափ անձրեւների պատճառով տուժածների մասին: Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ քաղաքի որոշ մասերում կիրակի երեկոյան ընդհանուր առմամբ 75-ից մինչեւ 100 մմ տեղումներ կլինեն:

























Comments