top of page

Լոնդոնի աճուրդային տունը վաճառքի է հանել մեկ շիշ շոտլանդական հնագույն վիսկի (լուսանկարներ)

Sep 3, 2021
1 min read

Լոնդոնի աճուրդային տունը աճուրդի է հանել շոտլանդական հնագույն մեկ շիշ վիսկի, հայտնում է CNN-ը:


Կաղնու տակառի մեջ հնեցված 80-ամյա Glenlivet Distillery վիսկին հաջորդ ամիս Հոնկոնգում կայանալիք սակարկումներից առաջ կցուցադրվի Լոնդոնի Sotheby's-ում:


Ճարտարապետ սըր Դևիդ Աջայեն սկահակ և տուփ է ստեղծել ըմպելիքի համար, որը «կաղնու արտիստիզմ» անվանակարգում գնահատվել է 80 000-140 000 ֆունտ սթեռլինգ:


Սըր Դևիդը, ով անցյած տարի շահել է Թագավորական ոսկե մեդալ ճարտարապետական հեղինակավոր մրցանակը, և նախագծել է Օսլոյում Նոբելյան խաղաղության կենտրոնը, պատվերը ստացել է վիսկի արտադրող Gordon and MacPhail ընկերությունից: Վիսկին նախկինում պահվում էր օրիգինալ տակառի մեջ:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page