top of page

Մահացել է Թբիլիսիում ԼԳԲՏ–ի հակառակորդների երթի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողը

Jul 11, 2021
1 min read


«Պիրվելի» հեռուստատեսության օպերատոր Լեկսո Լաշկարավայի մարմինն այսօր առավոտյան նրա տանը հայտնաբերել են հարազատները։


Վրաստանի ՆԳՆ–ն սկսել է հետաքննել «Պիրվելի» հեռուստատեսության լրագրող և օպերատոր Լեկսո (Ալեքսանդրե) Լաշկարավայի մահը, հայտնում է Sputnik Գրուզիան։

Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով` սա Վրաստանի ՔՕ ստանդարտ հոդված է, որը կիրառվում է առանց բռնության ակնհայտ հատկանիշների մարմին հայտնաբերելու դեպքում։


«Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվելու։ Նշենք, որ հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդ»–ի դեմ ցույցերի լուսաբանման ժամանակ «Պիրվելի» հեռուստտեսության լրագրող և օպերատոր Ալեքսանդրե Լաշկարավան «Սիրցխվիլիա» կազմակերպության գրասենյակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության էր ենթարկվել, նրա հասցեին վիրավորանքներ էին հնչել», – ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։


Ինչպես հայտնում են, ձերբակալվել է 4 անձ` «բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու», «մասնագիտական գործունեությունն իրականացնելու հետ կապված մարդուն հետապնդելու», «խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու» համար։


Լաշկարավան տուժել էր Թբիլիսիում հուլիսի 5-ին կայացած ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Աչքի վնասվածքով նա մի քանի օր բուժում էր ստանում կլինիկայում, այնուհետև նրան դուրս էին գրել։


Հիշեցնենք՝ Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել էր «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ էին իրականացրել։ Ամփոփիչ «Արժանապատվության երթը» պետք է կայանար երկուշաբթի։ Սեռական փոքրամասնությունների հակառակորդներն առավոտից սկսել էին հակաակցիաներ իրականացնել` փակելով Ռուսթավելի կենտրոնական պողոտան։ Նրանք մի քանի անգամ ընդդիմադիր հեռուստաընկերությունների լրագրողների և օպերատորների վրա փայտեր և շշեր էին նետել։ Տուժել էր ավելի քան 50 լրագրող։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page