top of page

Լրագրողը ներկայացել է, ոստիկանները` բռնի ուժ կիրառել. «Երկիր մեդիայի» հայտարարությունը

  • marineyeremyan99
  • Feb 23, 2022
  • 1 min read


«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական աշխատանքը (https://t.me/armeniasputnik/14525)խոչընդոտելու դեպքը։

«Երկիր մեդիան» հայտնում է, որ

▪️Իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը:

▪️Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական տարբերանշանը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլև նրան բռնությամբ տեղափոխել են ոստիկանություն։

▪️Այնտեղ նրան պահել են ավելի քան 4 ժամ։

▪️Ոստիկանատանն ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր:

▪️Լրագրողն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:

Հեռուստաընկերությունն իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page