top of page

Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել. «yerevan.today»

Aug 3, 2021
1 min read

Yerevan.today-ի հաղորդմամբ Խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն այս պահին ստորագրահավաք են իրականացնում՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները:


Լրագրողները նաև նպատակ ունեն փակ հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, նրա հետ քննարկելու այն հարցը, թե ինչ նպատակ է հետապնդում լրագրողների խորհրդարանում աշխատանքի սահմանափակումները:


Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում է 8-րդ գումարման ԱԺ նիստերը, որի ժամանալ լրագրողների տեղաշարժը հսկվում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ առաջիկայում որոշում կա` ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page