Լրագրողները բողոքի ակցիա են անցկացնում Աժ-ում (լուսանկարներ, տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր՝ օգոստոսի 24-ին, մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որտեղ քննարկվում է կառավարության ծրագիրը։
Դեռևս մեկ ամիս առաջ ընդունվել էր ԱԺ-ում լրագրողների սահմանափակումների մասին որոշումը, որի համաձայն՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները միայն սահմանված վայրում կարող են հետևել ԱԺ նիստերին:
Այդ առնչությամբ այսօր ԶԼՄ ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ԱԺ օթյակում՝ պարզելով «Ո՛չ սահմանափակումներին», «Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող եղել» գրություններ։
Լրագրողները, ի նշան բողոքի, ԱԺ օթյակից սկսել են թակել ապակիները՝ այդ կերպ փորձելով գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որին հետևել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձեռքով ժեստը, որպեսզի լրագրողները հեռանան այդտեղից։
Անվտանգության աշխատակիցները պահանջել են լրագրողներից դուրս գալ այդ տարածքից, սակայն նրանք նշել են, որ դա իրենց աշխատանքային տարածքն է և չեն պատրաստվում հեռանալ։
Լրագրողներն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին խնդրել են փոխանցել վարչապետին, որ ցանկանում են հանդիպել նրա հետ։

























Comments