top of page

Մինսկում Լուկաշենկոյի խոսքերով հագուստ են սկսել վաճառել

  • Dec 19, 2021
  • 1 min read


Խանութում դեռ պաշտոնական բացումից առաջ հերթեր են գոյացել։ Առաջին գնորդներին «Նախագահ» շոկոլադ էին ընծայում։ Բելառուսի մայրաքաղաքում խանութ է բացվել, որում վաճառքի են հանվել շապիկներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով։


Խանութն իր դռներն այցելուների առաջ բացել է նախօրեին, դեկտեմբերի 18-ին, այն գործում է Բելառուսի նախագահի նստավայրի անմիջապես դիմացը գտնվող առևտրի կենտրոնում։ «ԲելՏԱ» պետական գործակալությունը գրում է, որ շապիկները վաճառվում են 20 ռուբլու (մոտ 4 հազար դրամ) սահմաններում։ Կանացի հուդիները կրկնակի թանկ են` 40 ռուբլի, տղամարդկանց համար նախատեսված տարբերակը` 45 ռուբլի կարժենա (մոտավորապես 9 հազար դրամ)։ Շապիկների վրա տեղ գտած մեջբերումների շարքում են` «Президентами не становятся, президентами рождаются!», «Не позволим нас наклонить. Любимую не отдают», «Факты на стол» և «Будет очень интересно. Начинайте шевелиться» Լուկաշենկոյի արտահայտությունները։ Դա երևում է գործակալության հրապարակած կադրերում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page