top of page

Ովքեր էին կանգնած Ղազախստանում տեղի ունեցած ապստամբության հետևում պարզաբանում է Լուկաշենկոն

  • marineyeremyan99
  • Jan 22, 2022
  • 1 min read

ree

Ղազախստանում իրավիճակի սրման հետևում կանգնած են մի շարք երկրների անվտանգության ծառայություններ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Փոխարենը նա պնդել է, որ Ղազախստանում «ավազակախմբերի» և «ապստամբության» հետևում կանգնած ուժերը անտեսանելի են:


«Մեզ մոտ նրանք տեսանելի էին՝ Լիտվան, Լեհաստանը, այնուհետև Ուկրաինան։ Իսկ ֆինանսավորել և ուղղորդում էին ամերիկացիները»,-Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։


Ղազախստանի իշխանությունները ևս պնդում են, որ հունվարին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի հետևում կանգնած են «օտար ուժեր»։ Ղազախստանի նախագահը ՀԱՊԿ գործընկերներին օգնության կոչով դիմելիս բողոքի ցույցերը որակել է որպես արտաքին ագրեսիայի ակտ՝ հայտարարելով, որ ահաբեկչական խմբավորումները արտերկրում լուրջ պատրաստություն են անցել։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page