Լուկաշենկոն հայտնել է, որ եվրոպացիները կարող են խնդիրներ ունենալ. Թերթ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը խնդիրներ է ցանկանում Մինսկի դեմ պատժամիջոցների պատճառով, ապա նա դրանք կստանա, միևնույն ժամանակ նա վարչապետ Ռոման Գոլովչենկոյին հանձնարարել է իր համար տեղեկատվություն պատրաստել հանրապետությունում Եվրամիության խոշոր նախագծերի և ձեռնարկությունների մասին:
Երեքշաբթի Լուկաշենկոն զեկույցով ընդունել է Գոլովչենկոյին. հանդիպման տեսանյութը տեղադրել է նախագահի մամուլի ծառայությանն առնչվող «Пул первого» տելեգրամյան ալիքը:
«Ես պարզապես կասեմ, որ հասկանաք. եթե եվրոպացիները ցանկանում են խնդիրներ ունենալ այս պատժամիջոցների հետ կապված, նրանք կստանան դրանք: Ես Ձեզ խնդրում եմ` տեղեկացրեք ինձ մեր երկրի ամենամեծ եվրոպական նախագծերի և Բելառուսի տարածքում հիմնադրված ձեռնարկությունների մասին: Կնայենք նրանց աշխատանքին: Բայց գլխավորն այն է, որ ոչինչ անպատասխան չմնա»,-ասել է Լուկաշենկոն:
Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Կանադան քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ են սահմանել բելառուսական մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև հանրապետության գործող իշխանություններին հավատարիմ ձեռնարկությունների նկատմամբ:























Comments