Բելառուսի նախագահը հանձնարարել է ստեղծել Covid 19-ի դեմ պատվաստանյութ
- May 7, 2021
- 1 min read

Բելառուսի առաջնորդը կարգադրել էր կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութը ստեղծել։ Նրա կարգադրությունը կատարվել է։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն են ստեղծել: Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը։
Փետրվարին Ռուսաստանը Բելառուսին տեխնոլոգիաներ էր փոխանցել Covid-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու համար, Լուկաշենկոն հույս ուներ, որ մինչև աշուն բելառուսական դեղամիջոց կստեղծեն։ Մինչդեռ պատվաստանյութը ստեղծվել է մայիսի 6-ին։
«Մենք երեկ ստացել ենք մեր պատվաստանյութը», - ասել է Լուկաշենկոն: Հիշեցնենք` ապրիլին տեղեկություն տարածվեց, որ Բելառուսի նախագահը հանձնարարել է հնարավորինս արագ ստեղծել COVID-19-ի լավագույն պատվաստանյութը։
Նյութի աղբյուրը՝ ArmeniaSputnik


























Comments