top of page

Ֆիոլետովո համայնքն այսօր նոր ղեկավար ընտրեց՝ նախկին գյուղապետի տարիքի պատճառով

Oct 17, 2021
1 min read


Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում, որը բնակեցված է մոլոկաններով, հոկտեմբերի 17-ին համայնքի նոր ղեկավար և ավագանի ընտրեցին։


Գյուղի երկարամյա (1996-ից) ղեկավար, 75-ամյա Ալեքսեյ Նովիկովը տարիքի պատճառով իր թեկնածությունն այլևս չէր առաջադրել:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնաառաջադրվել էր 3 թեկնածու, որոնցից 2-ը՝ Ալեքսեյ Չիչյովը և Վալերի Նազարովը, ընտրության էին եկել օրվա առաջին կեսին՝ կարևորելով իրենց մասնակցությունը:


3-րդ թեկնածուն՝ Պավել Զադորկինը, քվեարկության չներկայացավ:

103 ձայնով Ալեքսեյ Չիչյովն ընտրվեց համայնքի նոր ղեկավար:

Պավել Զադորկինը հավաքել էր 79 ձայն, իսկ Վալերի Նազարովը՝ 35 ձայն:

Ավագանու անդամի 13 թեկնածուից ընտրվել է հինգը։

Ֆիոլետովո համայնքում ընտրելու իրավունք ունի 805 բնակիչ, որոնցից ընտրությանը մասնակցեց 224-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page