Չեխ լրագրողը փնտրում է իր լուսանկարների հերոսներին
May 28, 2021
1 min read

1992 թվականի հուլիսին Չեխ լրագրող Ռադեկ Գալիսը իբրև ուսանող և լրագրող եղել է Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում և լուսանկարել է ադրբեջանցիների դեմ մարտնչող հայ զինվորների:
Նրանցից շատերի հետ մտերմացել է, նաև սկայփի միջոցով մի որոշ ժամանակ կապ է ունեցել, սակայն հետագայում այդ կապն էլ կտրվել է։
Օրերս իր արկղերից մեկում հայտնաբերել է այս լուսանկարները, և այժմ Ռադեկը ցանկանում է գտնել ծանոթ տղաներին և տեղեկանալ, արդյոք 2020-ի աշնան պատերազմից հետո նրանք ողջ են, որտեղ են և ինչով են զբաղված։ Նրանցից մեկի անունն Արմեն է, որի հետ մինև 1994 թվական կապի մեջ է եղել։ Եթե այս լուսանկարներում պատկերված դեմքերից որևէ մեկին ճանաչում եք, կարող եք կապվել էլեկտրոնային նամակի միջոցով hakob@orer.cz։























Comments