Ստեփանակերտն ուշադիր հետևում է Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին. ԱՀ նախագահի խոսնակ
Sep 6, 2021
1 min read

Պաշտոնական Ստեփանակերտն ուշադիր հետևում է օկուպացված տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին: Այս մասին Sputnik.Armenia-ին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
«Մենք սա դիտարկում ենք որպես նոր մարտահրավեր, և այդ նոր իրողությունները հաշվի ենք առնում մեր քաղաքականությունը կառուցելիս»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանի ԶՈւ կողմից ժամանակավորապես օկուպացված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի հարակից տարածքներում։























Comments