top of page

Վստահ եմ՝ ի վնաս ՀՀ-ի ոչինչ չի արվելու, եթե այդպես չստացվի, պատասխանատվություն կկրենք․ Բադալյան

Sep 14, 2021
1 min read

Պատգամավորներին տրամադրվող 250 հազար դրամ գրպանի ծախսն էական տարբերություն չի տալիս նրանց եկամուտների մեջ։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։


Հարցին՝ արդա՞ր է, որ կենսաթոշակառուների գումարը նույնիսկ 5000 դրամով չի ավելանում, իսկ ԱԺ նախագահին տրամադրվում է անձնական բժիշկ, Լուսինե Բադալյանը պատասխանեց՝ իրար հետ կապ չունեցող երևույթների մասին է խոսքը։


«Մենք արդեն հասցրել ենք մեկ անգամ բարձրացնել թոշակը, և ինչպես խոստացել ենք, ամեն տարի բարձրացնելու ենք։ Դա մեր քաղաքական գիծն է»,- ասաց նա։


Դիտարկմանը, որ ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է դեմարկացիայի և դելիմիտացիայի, ի՞նչ պայմաններով է մեր պետությունը պատրաստ դրան, Լուսինե Բադալյանն արձագանքեց՝ ինքն ԱԽ անդամ չէ, և տեղյակ չէ՝ ինչ է քննարկվել։


«Մենք կրում ենք ամեն ինչի պատասխանատվությունը, բայց ես տեղյակ չեմ՝ ինչ է քննարկվել։ Պատասխանատվությունից որևէ մեկը չի խուսափում, իշխանությունը վայելելու համար չէ»,- ասաց նա։


Բադալյանը նկատեց՝ ինքն ունի վստահություն, որ ի վնաս ՀՀ-ի ոչինչ չի արվելու, իսկ եթե այդպես լինի, ապա իրենք այդ պատասխանատվությունը կկրեն։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page