Համանախագահները Ալիևին մեսիջ են հղում, որ Արցախյան հարցը չի լուծվել․ Լուսինե Ժամհարյան
- Jul 12, 2021
- 1 min read

Հուլիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ի՞նչ սպասել այդ հանդիպումից, արդյո՞ք Հայաստանը կարող է նոր ակնկալիքներ ունենալ դաշնակից Ռուսաստանից․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության անդամ, միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանի հետ։
Ըստ Ժամհարյանի՝ եթե հետևենք պաշտոնական լրահոսին, ապա պարզ կերևա, որ ՀՀ-ն Ռուսաստանի համար դեռևս այն տարածքն է, որի անվտանգության համար նա անում է նախատեսված բոլոր պրոտոկոլային քայլերը։ Որպես օրինակ՝ միջազգայնագետը նշեց Սյունիքում ռուսական ռազմաբազա ստեղծելուն ուղղված քայլերը։
Անդրադառնալով Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպաններին և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպաններին, որոնք հրաժարվել էին մասնակցել այցին՝ «Հայրենիք» կուսակցության անդամը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մեսիջ են հղել Իլհամ Ալիևին, ըստ որի՝ Արցախի հարցը չի լուծվել, և Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին այլընտրանք չկա:
Comments