top of page

Հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ չօգտագործված ներուժ. Լուսինե Ժամհարյան



«Հայրենիք» կուսակցության անդամ Լուսինե Ժամհարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը: Հայաստանը պետք է զարգացնի բազմակողմ կապերը նոր գերտերություն Չինաստանի հետ, որն ունի գեոպոլիտիկ շահեր նաև Հարավային Կովկասում: Չինական ներդրումները կարող են լուրջ խթան հանդիսանալ հայկական տնտեսության համար:


Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է՝վետոյի իրավունքով և այդ գերտերության հետ սերտ համագործակցությունը կարող է ապահովել հայկական դիվանագիտության բազմավեկտորությունը: Չինաստանն ունի նույն անվտանգային սպառնալիքները՝պանթուրքիզմի հետ կապված, ինչ Հայաստանը: Այս առումով Հայաստանի ռազմական, տնտեսական ներուժի ամրապնդումը, որպես հակաթուրքական պատվարի՝բխում է Պեկինի երկարաժամկետ շահերից:


Չինաստանը կյանքի է կոչում Մետաքսի ճանապարհ լոգիստիկ ծրագիրն ու Հայաստանը պետք է մաս կազմի այդ կարևորագույն տրանպորտային նախագծի՝տարածաշրջանում չմեկուսանալու և տնտեսական օգուտներ քաղելու համար: Հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ չօգտագործված ներուժ»:



Commenti


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page