Գործող իշխանությունները լուռ հետևում են ալիևյան սպառնալիքներին. Լուսինե Ժամհարյան
- Jul 14, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ալիևը հայտարարել է, որ «ամբողջ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն Ադրբեջանի պատմական հողերն են, որտեղ իրենք վերադառնալու են»: Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալ օկուպացնել Հայաստանը, իսկ գործող իշխանությունները լուռ հետևում են ալիևյան սպառնալիքներին:
Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի, անգամ չի թաքցնում դա: Հայոց բանակի արդիականացումը պետք է արագացնել, չնայած՝ ՔՊ- ականներից սպասել որևէ դրական արդյունք ռազմական, անվտանգային ոլորտում՝ անհույս է: Միջազգային հանրությունը լռում է։ Ալիևը պատրաստվում է գրավել Երևանը, իսկ ՔՊ-ականները նախարարական պորտֆելներ են բաշխում: Գործող իշխանությունների կադրերով անհնար է դիմագրավել թուրք-ադրբեջանական սպառնալիքներին: 44- օրյա պատերազմը ցույց տվեց գործող իշխանությունների որակն ու պատերազմելու ընդունակությունը»:
Comments