top of page

Ադրբեջանական բանակը դառնում է մինի թուրքական բանակ. Ժամհարյան

  • Jul 15, 2021
  • 1 min read

ree

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Լուսինե Ժամհարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը, որոնցում ներգրավված կլինեն տարբեր զորատեսակներ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ցանկանում է դե-ֆակտո միավորել իրենց զինված ուժերը՝ ադրբեջանական բանակը դառնալու է մինի թուրքական բանակ՝ ՆԱՏՕ-ական չափանիշների անցնելով: Համատեղ զորավարժությունների կարևորության մասին նշվում է նաև Շուշիի հռչակագրում: Զորավարժություններն ուժի ցուցադրություն են՝Ալիևը սպառնում է ՀՀ-ին՝ տարածքային անհիմն պահանջներ ներկայացնելով: Թուրքիան պատրաստում է ադրբեջանական բանակը՝ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիային:


ՀՀ-ի արձագանքը պետք է լինի համարժեք՝բանակի խորը արդիականացման, վերազինման ծրագիրը պետք է օր առաջ կյանքի կոչվի: ՌԴ-ն՝ ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է և ռուսական մասնագետների միջոցով հայկական բանակը պետք է վերապատրաստվի՝թուրք-ադրբեջանական տանդեմին արժանի պատասխան տալու համար»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page